Արցախահայությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացնում, որին, բացի սովորական քաղաքացիներից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում են բոլոր պետական այրերն ու պետական կառույցների աշխատակիցները։ Հանրահավաքի մեկնարկը տվեց Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը՝ հայտարարելով, որ այսօր վերջապես պետք է բոլորը հասկանան եղած իրողությունը։ «Ժամանակն է, որ հենց այս իրողության շուրջ […]
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման երիտասարդ նախաձեռնողներն իրականացրեցին հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախկին ու ներկա նախագահները, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի թիվ մեկ մեսիջը աշխարհին և բոլոր նրանց, ովքեր Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, այն էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Կարծում եմ՝ որոշ չափով մեսիջ հասավ նաև ԱՄՆ-ին ու Եվրոպային, բայց ինձ զարմացրեց, որ Հայաստանի պետական հեռուստաալիքը՝ Հանրային հեռուստաընկերությունը, առհասարակ արհամարհեց հանրահավաքը և որևէ ուղիղ եթեր չապահովեց։ Ինձ հետաքրքիր էր, թե ի՞նչն էր խնդիրը, որ Հայաստանի բնակչությանը, որը հատկապես գյուղերում է բնակվում, զրկեցին այդ հանրահավաքը նայելու հնարավորությունից, որ տեսնեին՝ արցախահայությունը համախմբված ու պահանջատեր է։
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։
168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ջատագով և կողմնակիցներից մեկը հանրահավաքի ժամանակ փորձել է հավաքվածներին ներկայացնել, թե իբր հանրահավաքը Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն են կազմակերպել։