Բաժիններ՝

Գիտնականները չղջիկների օրգանիզմում հայտնաբերել են հինգ նոր վիրուս

Ավստրալացի և չինացի գիտնականների թիմը չղջիկների մոտ հայտնաբերել է հինգ նոր վիրուս, որոնք կարող են փոխանցվել մարդկանց, այդ թվում՝ մեկը սերտորեն կապված է կորոնավիրուսի հետ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ վարակված կենդանիներն ապրում են հարավային Չինաստանում: 2015-2019 թվականներին 149 չղջիկներից վիրուսի նմուշներ են վերցվել:

BtSY2-ը ամենամոտն է կորոնավիրուսին։ Սիդնեյի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Էդդի Հոլմսի խոսքերով, Sars-Cov-2-ի նման վիրուսները դեռևս շրջանառվում են չինական չղջիկների շրջանում, և դրանց տարածման վտանգը դեռ կա: Մասնագետները նաև ապացուցել են, որ չղջիկները պարբերաբար վարակվում են միաժամանակ մի քանի վիրուսներով։

Մինչ այս հաղորդվել է, որ Չինաստանում COVID-19-ի տարածման տեմպերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ կազմելով օրական 31656 հայտնաբերված դեպք։

Չինաստանում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները դարձել են ամենախիստն աշխարհում։ Որոշ տարածքներ ամբողջովին փակ են, որոշ քաղաքներում սահմանափակված է անգամ սննդի առաքումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս