«Շուրջ 10 մլրդ դրամ պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի որոշ կազմակերպություններին». նախարար
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու որոշման մասին նախագծին։
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ այն պայմանավորված է ներկայում ՏՏ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ, որոնք շղթայական ազդեցութուն են ունենում նաև մեզ մոտ, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտների դրամային արտահայտման նվազմամբ։
«Մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրեցինք 50 տոկոս եկամտահարկի վերադարձի տեսքով և ամառվանից ԿԲ մեր գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների համար։
Այժմ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ Տրամադրվող աջակցության չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում