«Պետք է Սերժ Սարգսյանի ոտքերը լվանաք, ձեր շեֆի հետ ջուրը խմեք». Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Երևանի կենտրոնում, ոչ թե մեկ քաղաքացի պետք է գոռար՝ «դավաճա՜ն», այլ բոլորը՝ առանց վախենալու և կաշկանդվելու, որովհետև ըստ Վարդանյանի՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից:

«Բոլորը պետք է այդ պարսավանքին ենթարկեն այդ անլվաներին: Եթե չեմ սխալվում, 2019թ. սա մարդկանց հետ խոսելիս՝ ասում էր՝ ես թքեմ այն մարդու երեսին, ով մտածի իր անձնական անվտանգության մասին կամ իր ընտանիքի անվտանգության մասին: Ահա, խնդրեմ. թքեմ ես քո երեսին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի տիկնոջ ակտիվությանը՝ նա հետևյալն ասաց. «Նրա ակտիվությունն ամեն անգամ շատ վախեցնող է, որովհետև եթե հիշենք՝ մի ժամանակ նա գնում էր՝ խոտերի մեջ պառկում ու ֆոտոսեսիա էր անում՝ զինվորական համազգեստով. Որտեղ նկարվեց, այդ տարածքները հանձնեցին: Հիմա զոհված զինծառայողների ծնողները թույլ չեն տալիս, որ այդ անլվան ու իր տիկինը մոտենան իրենց երեխաների գերեզմաններին, սկսել են նրանց թիրախավորել, այսինքն՝ ատելություն են գեներացնում ծնողների նկատմամբ: Վերջին գրառման մեջ դա գրել էր՝ իմ տղաներ, ձեր ծնողները խելագարվել են, թույլ չեն տալիս, որպեսզի մենք մոտենանք ձեր գերեզմաններին: Նախ՝ երբ դա գրում է՝ իմ տղաներ, ինձ մոտ հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ սպանեցիր քո տղաներին: Տարբերություն չկա՝ ինքը սպանեց, թե իր ամուսինը, նույն ընտանիքն է: Բա ինչո՞ւ մի անգամ չանդրադարձար այդ «խելագարված» կանանց, որոնց, հազար անգամ թող ներող լինեն, բայց յաշմայի կերպարով ոստիկանները քարշ էին տալիս «Եռաբլուրում»: Դու՝ որպես կին, ինչո՞ւ դրան չանդրադարձար, երբ քո տղաների մայրերի նկատմամբ այդ վերաբերմունքն էր»:

Տիգրան Վարդանյանը չի զարմանում, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են. «Սրանք պատերազմ են կեղծել, մի հատ ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծեն: Սրանք 5000 տղայի սպանեցին, մինչև այսօր նրանց անունները չեն ասում: Մարդիկ, ովքեր կեղծել են պատերազմ, ամեն ինչ կեղծելու են: Դրանք իրենց ամբողջ թիմով մեկը մյուսին գտել են, իրար նման են, ուղղակի մեկը մի քիչ ավելի խեղկատակ է, մյուսը՝ մի փոքր պակաս: Սրանց մոտ հայտարարված ներթիմային մրցույթի առաջինից հինգերորդ տեղում Նիկոլն է, հետո արդեն դերաբաշխումն ըստ օրերի գնում է, օրինակ՝ մի օր վեցերորդ տեղը զբաղեցնում է Կոնջորյանը, մի օր՝ Ռուբինյանը, մի օր՝ Ալեն Սիմոնյանը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե իրենք Հայաստանի ամենապրոռուսական իշխանություններից են, Վարդանյանը նկատեց՝ իրենք ոչ թե ամենապրոռուսականն են, այլ ամենապրոադրբեջանականն ու պրոթուրքականը. «Բազմիցս նույն Ալիևը հայտարարել է, որ իրենք իրենց ավանդն ունեն 2018-ի իշխանափոխության մեջ, իրենք օգնել են: Պետք չէ պրոռուսական կամ պրոարևմտյան լինել, պետք է պրոհայկական լինել, որովհետև սա Հայաստանի Հանրապետությունն է: Դուք պառկացնեք ռուսի սապոգի տակ, թե թուրքական վիլայեթ դարձնեք, վերջաբանը նույնն է լինելու, ինչը, ցավոք սրտի, մենք այսօր ունենք: Իր ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասում է, որ՝ ի՞նչ է, պետք է գնանք՝ Սերժ Սարգսյանից շնորհակալություն հայտնե՞նք, որ 2018-ին չի կրակել. Պետք է ոտքերը լվանաք, ձեր շեֆի հետ ջուրը խմեք, ոչ թե պետք է միայն շնորհակալություն հայտնեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս