«Ինքս՝ որպես շարքային քաղաքացի, մասնակցել եմ բոլոր պիկետներին, շարժումներին, եթե նոր շարժում ձևավորվի՝ կրկին մասնակցելու եմ։ Կան ավելի տեղեկացված մարդիկ, որոնք ունեն լծակ, անցած ճանապարհ ու ավելի լավ գնահատում են, թե երբ է գալու փողոց դուրս գալու պահը։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ պատմական շանսն իր ձեռքից բաց չի թողնելու։ Դուրս կգանք փողոց ու սրանց հարցերը կլուծվի՝ ինչ ճանապարհով էլ լինի։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը համոզված է՝ այս իշխանությունների հեռացման պարագայում նոր հնարավորություն կստեղծվի հայկական Արցախի համար:
Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի մի շքերթ էր, որովհետև հնչեցին այնպիսի մտքեր, որ Հայաստանում ապրող քաղաքացիների մեծամասնության մոտ առնվազն ծիծաղ են առաջացրել կամ հերթական ատելության դոզան են ավելացրել ներկայիս կառավարիչների նկատմամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԵԽ ելույթին։
Երբ Արայիկ Հարությունյանն ասում է՝ Պուտինն է մեզ մենակ թողել, Բայդենն է մեզ մենակ թողել… Արա՛, Պուտինն ու Բայդենը հանձնեցի՞ն Բերձորը կամ հարակից գյուղերը, բա որ անձամբ դու էլ Փաշինյանի հետ միասին հանձնում էիր, չգիտեի՞ր, որ այդտեղ անցակետ է լինելու:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում չկա իշխանություն, քանի որ չեն գործում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Անկախության հռչակագիրը: «Նիկոլ Փաշինյանը 2018թ. բերվել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, և ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ սուվերեն տարածքից զգալի հատվածներ: Ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի կողմից է նա բերվել իշխանության, իսկ հիմա պահանջում են, […]
«Եթե դու հասկանում ես, որ գցել ես ոտքիդ, արա, հրաժարական տուր, գնա: Նիկոլականներին ասեմ՝ եթե ձեր վարչապետը այդքան մտածում է այս երկրի մասին, ախպեր, թող հրաժարական տա, գնա: Վատ բան եմ ասում՝ թող ուրիշ մեկը գա՝ գցի իր ոտքին, եթե ինքն այդքան մտածող է, թող գնա: Ես շատ չակերտներ չեմ կարող բացել, թե ընդդիմությունում ինչ քննարկումներ են տեղի ունենում հիմա, բայց ուզում եմ ասել, որ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է, առաջիկայում կսկսվի այդ պայքարը, որը իսկապես մեր հայրենակիցները ցանկանում են»։
«Բազմիցս ասել ենք, որ այս կառավարիչները, որոնք կան ՀՀ-ում, հրաժարվել են Արցախից: Դրա մասին բացահայտ խոսում է և՛ Ռուսաստանը, և՛ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, և՛ ադրբեջանցիները, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը եկել է համաձայնության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:
«Փաշինյանն ու իր թիմակիցները հենց ամենասկզբից սպասարկել են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իրենք իրենց դավադիր պայմանավորվածությունների, թաքուն բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը ներքաշեցին դավադիր պատերազմի մեջ, սպանեցին հազարավոր տղերքի, խեղեցին հազարավոր ճակատագրեր ու թողել են, որ Բաքվի բերդերում հարյուրավոր տղերք էլ տանջվեն: Սրանք առավոտից երեկո պասերով խաղում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ե՛վ ՀՀ իշխանությունը բռնազավթածների, և՛ Ադրբեջանի կուրատորները թուրքերն են»:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ երբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Երևանի կենտրոնում, ոչ թե մեկ քաղաքացի պետք է գոռար՝ «դավաճա՜ն», այլ բոլորը՝ առանց վախենալու և կաշկանդվելու, որովհետև ըստ Վարդանյանի՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից: