«Աշխարհը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք թույլ ենք տալիս, որ մեզ հետ վարվեն։ Մենք ասելով, ցավոք, նկատի ունեմ այն ապիկարների խմբակին, որն այս պահին ներկայացնում է Հայաստանը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ազգերի ինքնորոշման իրավունքին, մասնավորապես՝ Արցախի ինքնորոշման իրավունքին, որի մասին Հայաստանի իշխանությունը որևէ տեղ չի բարձրաձայնում։