ՀՀ քաղաքացին չպաշտպանեց իր պետությունը, ու պրոցեսին զարկ տրվեց՝ 2018, 2020, 2022:
Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Խոսքը գենետիկորեն ձևափոխված մրգերի մասին է, որոնք պարունակում են 10 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ, քան նախկինում գոյություն ունեցող սորտերը։ Բացի օգտակար հատկություններից, այս լոլիկն անսովոր գույն ունի։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է՝ պատերազմը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունն է ղեկին, միակ ելքը, ստեղծված իրավիճակից, նրա հեռացումն է։ «Ժողովուրդը պետք է արթնանա։ Ես մեր հասարակությանը, լայն առումով վշտակցություն եմ հայտնում , մենք բոլորս ենք այդ զոհված տղաների հարազատները, արիություն , կամք եմ մաղթում մեզ, բազուկների զորություն մեր տղաներին, ովքեր հենց հիմա առաջնագգծում կանգնած են, իմաստություն, սթափություն եւ արթնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի կարողանանք ժամ առաջ ազատվել այս մղձավանջից»,–«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց հոգեւորականը։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Վարդենիսի, Սոթքի, Իշխանասարի, Արտանիշի, Գորիսի և Կապանի ուղղություններով, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։
«Ադրբեջանը նույնպես փորձարկում է Մոսկվայի՝ միաժամանակ երկու ճակատով գործելու կարողությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Վաշինգտոնը չի թողնի Հայաստանին՝ արդեն երկու ոտքով տարածաշրջան մտնելու հույսով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնված իրավիճակին ու Ադրբեջանի հարձակողական գործողություններին:
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ադրբեջանական կողմի հրապարակած պաշտոնական թվերն ակնհայտորեն պակաս են իրական թվերից։ Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական մեծաքանակ զորախումբը հարձակման փորձ անում ու մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվում։
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական գրոհների ծավալման ուղղությունները բավականին ընդարձակ են, և պարզ չէ՝ իրականում ինչ խնդիրներ են լուծում, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածի կտրվածքով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է Հայաստանը, ներկա պահին գագաթնաժողով է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հարցով: Նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը անհեթեթություն է. ՀՀ -ն հրադադարի ռեժիմը չի խախտել. ՊՆ
Բոլորս ընկնելու ենք Աղավնոյի, Բերձորի բնակիչների օրը. զոհված զինծառայողի մայր
Մենք մերը կորցրել ենք, ձեր մասին ենք մտածում. Արա Ռոստոմյան
Մեզ ասում են՝ մի սգացեք. հլը քո երեխեքից երկուսը զոհվեին, տեսնենք՝ չէի՞ք սգա. Արա Ռոստոմյան
Փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, որն ի սկզբանե Ռուսաստան-Արևմուտք պատերազմ էր, Ադրբեջանի և Թուրքիայի համար հիանալի հնարավորություն ստեղծեց հարձակվելու Հայաստանի վրա՝ ինչպես իրենց երազած Սյունիքով միջանցքը վերցնելու, այնպես էլ՝ Արցախի հարցն առհասարակ փակելու համար, ուստի սպասելի էր, որ հիմա, երբ Ռուսաստանը խիստ ծանր օրեր է ապրում, Ադրբեջանը պետք է հարձակվեր Հայաստանի վրա. ի դեպ, սպասելի էր, որովհետև այդ մասին ահազանգում էինք դեռևս այս տարվա սկզբին՝ փետրվարին։
Մենք փաստացի անցնում ենք դժոխքի միջով. Զոհված զինծառայողի հայր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը՝ կողմերին կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար:
Ծնողները, ովքեր պատերազմից հետո Նիկոլին ընտրեցին, այսօր այդ ուխտն իրենց առաջ է չոքել. Գարիկ Գալեյան
Ցավոք, մեր ահազանգը չլսվեց այն ծնողների կողմից, ովքեր զինվոր ունեն բանակում. զոհված զինծառայողի հայր
Ընդդմիադիր ուժերը միահամուռ կերպով հայ ազգի հետ միասին պետք է ոտքի կանգնեն. զոհված զինծառայողի տատիկ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում կբարձրացնի հայ-ադրբեջանական սահմանին բախումների հարցը:
««Էլեկտրամատակարարման հարցի լուծման գործիքակազմի» վերաբերյալ եվրոպական որոշման նախագիծը, որին ծանոթացել է The Guardian-ը, ռուսական կամ որեւէ այլ ներմուծվող գազի գների սահմանափակումներ չի բովանդակում»,- գրում է հրատարակությունը:
Գիտենք՝ ինչ է նշանակում որդի կորցնել, պիտի համախմբվենք բոլորս. զոհված զինծառայողի մայր
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։
Մենք բոլոր ծնողներին հասկանում ենք, ինքներս անցել ենք այդ ճանապարհով. եկեք համախմբվենք. զոհվածի հայր
ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին: