Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին մերձակա դիրքերում թշնամին կրակում է, սակայն դրանք այդ պահին գյուղին չեն հասնում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն գյուղի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։
«Քիչ առաջ դասախոսությունս ընդհատեցին՝ տարհանման պատճառաբանությամբ։ Ասում են՝ նույնը տեղի է ունենում նաև Երևանի այլ բուհերում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ՝ ՈւՂԻՂ
Քաջարանի, Վարդենիսի և Հայաստանի այլ բնակավայրերի վրա ազատ սավառնում են թշնամու անօդաչուները։ Բնակչությունը տագնապի մեջ է։
Քննիչ հանձնաժողովների ժամկետները կերկարաձգվեն մինչև 1.5 տարի. Բագրատյան
Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։
Մի՛ հրապարակեք որևէ բան. հետևեք պաշտոնական լրահոսին. Հակոբ Արշակյան
«Այդ թափոնները ավելի վտանգավոր են, քան միջուկայինները, քիմիականները, կենցաղայիններն ու կենսաբանականները միասին վերցրած»։
Ուզում են դելիգիտիմացնել ԱԺ-ն. դե նույն տրամաբանությամբ կարող են ասել՝ թող բուհերը չաշխատեն. Պապոյան
Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից:
«Ինչպես վախենում էր գնալ Արցախ, խոսել Արցախի ինքնուրույնությունից և անկախությունից, ինչպես վախենում էր պետությունը հզորացնել ու բանակը վերազինել, նույնն էլ հիմա է լինում: Կանգնում-ասում է՝ զենք բերելու, բանակը վերազինելու համար 4-5 գործոն կա, Ադրբեջանի ազդեցությունն այսպես է, Թուրքիայինը՝ այնպես… Լսիր, այ ընկեր, ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու, հազար ներողություն բառիս համար, իմ կոշիկի՞ն է, թե դու ոնց կբերես, ինչ կանես»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել:
Եթե Աստված մի արասցե Հայաստան պետությունը վերանա աշխարհի քարտեզից (Հայաստանը «դե յուրե» ներկայացնողները վարում են հենց այդ քաղաքականությունը), ապա օտար երկրներում բնակվող բացառապես բոլոր հայերը իրենց բոլոր բնակավայր երկրներում անմիջապես վերածվելու են 4-րդ, 5-րդ, 6-րդ կարգի քաղաքացիների։
Աբդոլահիանն ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
«Ծավում գիշերը հանգիստ է անցել. Ճակատեն-Ծավ հատվածում այս պահին ևս կրակոցներ չկան»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով:
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է իմանա՝ ագրեսիան պատժելի արարք է իրենց քրօրենսգրքով ևս. Վարդանյան
«Աղոթե՛ք Հայաստանի համար»,- ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սանձազերծել Հայաստանի նկատմամբ. Ջուլհակյան
Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հավաստմամբ, ուսումնասիրվում են:
Դավիթ Սահակյանցի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Երեկվա ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները մակերեսային էին, չնայած զարմանալի չէ»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգի էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով:
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին ժամը 08։04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։
Պատմությունը կրկնվում է․ Նորից սկսել են համաշխարհային մակարդակի աճերից խոսել
Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունի և այդ թիվը վերջնական չէ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով վերջին 2 օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմական իրավիճակին՝ հայտարարեց, որ այդ իրավիճակը հաղթահարելու համար երկրում համերաշխություն է պետք։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։