Բաժիններ՝

Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:

Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):

Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:

Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»:

??, ??, ??
Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ…

Posted by Arman Tatoyan on Tuesday, September 13, 2022

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930