Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 14-ին ԵՄ հատուկ ներկայացուցչին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սյունիքի մարզում վնասվել է Սիսիան քաղաքից դեպի Նորավան բնակավայր տանող ճանապարհը։
«Հուսահատությունը, վախը հստակ մեխանիզմ է, որն օգտագործվում բավականին երկար ժամանակ՝ ՀՀ հասարակությանը, ժողովրդին վերահսկողության տակ պահելու համար»,- համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե պատերազմող բոլոր երկրներն էլ ուզում են խաղաղություն և հակառակորդին լռեցնելու համար կատարում են գործողություններ, որպեսզի հետո լինի խաղաղություն։
Այս իշխանությունը վերածվում է օտարի շահը պաշտպանող դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան
ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության գոտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Ամեն ինչ անելու ենք, որ նախագահների ու կաթողիկոսի հանդիպումը կայանա. Քրիստինե Վարդանյան
«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ խոսելու է միայն մեկ թեմայից՝ ՀՀ ներքին մարտահրավերից, որն ունի անուն-ազգանուն:
«Իրավիճակը կշարունակի է՛լ ավելի վատթարանալ՝ գնալով դեպի անշրջելիության կետ, և մենք կկանգնենք պետականության, ազգի կործանման իրական ռիսկի առաջ, եթե շարունակվի այս քաղաքական կուրսը, որն այս իշխանությունները որդեգրել են»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Երևանի Թումանյան 42 հասցեում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ հավաքվում են անհրաժեշտ իրեր (չոր սպիրտ, քաղցրավենք, ծխախոտ, կրակայրիչ և այլն) սահման ուղարկելու համար։
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է, որ թշնամին Արցախը և Հայաստանը գրավելու իր ծրագիրն ունի:
«Ասել են՝ «փռեք պոլին, փռել են». պետականություն ենք կորցնում, Նիկոլը շոու է անում». Արմինե Ադիբեկյան
«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով՝ քննարկում. ՈւՂԻՂ
Էդգար Ղազարյանը երբեք պետության ներկայացուցչին դիմադրություն ցույց չէր տա. Մենուա Սողոմոնյան
Էդգար Ղազարյանը մարմնական վնասվածքներ ունի. ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառվել. Հայկ Մամիջանյան
Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ռուսական սահմանապահ ուժերի տեղակայման կետին: Այս մասին հայտնում է Infoteka24.ru կայքը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում:
Դիմակավորված ոստիկանները Էդգար Ղազարյանին բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին. ՈՒՂԻՂ
168.am-ի հետ զրույցում Վայոց ձորի ֆերմեր Տիգրան Եղոյանն ասաց, որ կոնկրետ այս պահին մարզում չէ, Գեղարքունիքում է, սակայն իրեն փոխանցել են, որ Վայոց ձորում՝ Ջերմուկի հատվածում, իրավիճակը նույնն է, ինչ երեկ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցությունների նոր գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով գտնվում է Բաքվում, այցելել է «Շեհիդների պուրակ»։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում գտնվող ամերիկյան դեսպանատունը։
«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,- ասել է նա:
«Մարդ կա, որ տեսել եմ՝ տունը պաժառ է ընկել, զանգել իրենց հարցուփորձ եմ արել, տեսել, որ տեղյակ չեն դեպքից, ասի՝ վատ լուր է, բայց պետք է ասեմ, ձեր տունն ամբողջությամբ քարուքանդ է եղել, պաժառ է ընկել։ Շատ մարդիկ կան, որ չգիտեն, թե ինչ կորուստներ են կրել»։
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
Ես համոզված չեմ, որ ՀԱՊԿ-ին 4-րդ կետով են գրել, դրա համար էլ չեն հրապարակում ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը: Այս մասին 168.am-ի տաղավարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
168.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին Ազգային ժողովի մոտից, ուր վերջինս զոհված զինծառայողների ծնողների հետ միասին գտնվում էր գիշերվանից, բերման են ենթարկել ու տարել Ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։