Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։
Իրանը և Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ Աղբենդի շրջանում։
Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն ակտիվ են Լիբանանի երկնքում։ Հնարավոր է նոր հարված իրականացնեն Սիրիայի տարածքում։
Ղազախստանի խորհրդարանի սենատը սեպտեմբերի 22-ի լիագումար նիստում օրենք է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի, մշակույթի եւ տոների հարցերի մասին առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ»:
Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորներ մահը։
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մենք հակամարտություններ եւ պատերազմներ չենք սանաձազերծում, բայց եւ լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են:
Հարցը պետք է քննարկվեր սեպտեմբերի 13-ին ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստում, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված այն չքննարկվեց:
Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունեցել։
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
2022 թվականի օգոստոս ամսվա տվյալներով՝ Թբիլիսիում բնակարանների վարձավճարը տարեկան աճել է 79 տոկոսով, իսկ բնակարանների վաճառքի գինը՝ 27 տոկոսով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 21-ին ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա իրավիճակը և դրա շուրջ գործընթացների զարգացումը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված ժամկետային զինծառայող 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։
ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային:
Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:
Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաեւ հուժկու ստորգետնյա ցնցում է եղել սեպտեմբերի 19-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ըստ ermenihaber.am-ի՝ ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև Հայաստանին։
Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։
Հարկ է նկատել, որ զոհված զինծառայողների հարազատների և ծնողների նկատմամբ կազմակերպված բռնությունը նաև խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա:
Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։