Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի բնակիչ 19-ամյա Նորիկ Արամի Պետրոսյանը։
«Հայկական ասացվածքն ասում է՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Հատկապես թշնամու լեզուն անհրաժեշտ է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Ըստ ԱՆ-ի՝ վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում էմիջին ծանրության:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.38-ի։ Սա հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սյունիքում հավաքագրված և փաստաթղթավորված նյութերը կթվայնացվեն՝ ստեղծելով Սյունիքի բանահյուսական ժառանգության տվյալների շտեմարան և կայք:
Դիվանագետը հայտարարել է, որ հանդիպմանը հաստատվել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը:
Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին և դեսպանատան ներկայացուցիչներին:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Շ.-ն։
Վերոնշյալ այցի և իր դիրքորոշման պատճառով արգելվեց կոնգրեսական Չուի մուտքն Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան»:
Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 7,389,360 դրամ ընդհանուր արժեքով գույքը Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նվիրաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
Աչալուրջ լինենք, հայտնաբերենք, և համապատասխան աղբանոց նետենք մեր երկրի ներսում կուտակված և գարշահոտությամբ խեղդող գաղափարական աղբը:
Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք ձեզ ճղեք՝ առաջնագիծ օգնություն հասցրեք, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, ասում է 31.6 միլիոն տվեք՝ զուգարաններ պիտի վերանորոգեմ:
«Օգնելով Ուկրաինայի դիմադրությանը եւ դիրքերի վերականգնմանը՝ մենք միաժամանակ շփում են պահպանում Ռուսաստանի հետ»,- հայտարարել է նա:
Օրերս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակն անդրադարձել էր գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի ողբերգական դեպքին՝ հայտնելով, որ վերջինի մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանին:
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է տուժած համայնքներ։
Ռուսաստանցիներ Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին պատկանող ակտիվների վրա արգելանք է դրվել Ֆինլանդիայում:
Ռուսաստանում երեկ հայտարարված մասնակի զորահավաքից հետո երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ծավալվել. քաղաքացիները փորձում են լքել երկիրը, հայտնում է BPN-ը։
Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի համար այս ճակատագրական օրերին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ոչնչացնել Հայաստանն ու Արցախը, թշնամանալ Ռուսաստանի հետ, ոչ թե միամտություն է, այլ ծրագրված դավաճանություն։
«Մենք զարմացել էինք, որ սահմանի ողջ երկանքով Ադրբեջանը պատերազմ է սկսել, բայց այս երեք գյուղերի ուղղությամբ չի կրակում։ Չնայած չեն կրակել, բայց դե տագնապ կար, որովհետև մեր գյուղից երևում էին մեր շուրջը տեղի ունեցող ռմբակոծությունները, կրակոցները, մի խոսքով՝ լարված վիճակ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը պլանավորում են ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ անցկացնել այս աշնանը:
Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ավելի վաղ այս շաբաթ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել է, որ չպետք է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս, լրատվամիջոցներին խնդրում եմ հարցազրույցի չհրավիրել, հարցազրույց վերցնելու համար չզանգել…
Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ. գործողությունների ուղեցույց՝ ԱԻՆ-ից ու քաղաքապետարանից․ ՈՒՂԻՂ
ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։
Ռուսաստանը տվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ագրեմանը, որին ԱՄՆ-ն ցանկանում է նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: