Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից:
Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։
Պարզվել է, որ բախվել են «Lexus GX470» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա մեկ զոհ և մեկ տուժած։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Բերձորի բնակիչների տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում։ Սակայն, լուրերը, թե նա տներն է ցույց տվել ադրբեջանցիներին՝ հերքել է․
Մրցաշարն անց է կացվում երկու տարիքային խմբերում։
«Բանագնացների միջև նման պայմանավորվածություն կար արդեն, և հայտարարվել էր՝ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար: Դրանք բոլորն իրար շաղկապված գործընթացներ են: Անգամ այն նոր ճանապարհը՝ Լաչինի այլընտրանքը, որ կառուցվում է, միայն մե՞զ համար է կառուցվում. իրենց երկրների քաղաքացիների համար է նաև»,- եզրափակեց թուրքագետը:
Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր։ Նրա հայտարարության համաձայն՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ, գործընկեր պետություններ են Ռուսաստանի համար, ուստի Վրաստանը «բախտը չի փորձի և չի ընդդիմանա նրանց»: […]
Եվրամիության երկրները պետք է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական այցեգրեր տալը:
Երիտասարդը որոնվում է հարուցված քրեական գործի շրջանակներում
Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարանը, եթե այն կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսների մուտքը Եվրոպա արգելելու վերաբերյալ կոչը համեմատել է այն գաղափարների հետ, որոնք «Ադոլֆ Հիտլերը փորձել է իրականացնել»։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Telegram-ում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Արմավիրի մարզում հոսանքազրկման պատճառով, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 14:30-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են եղել նշված բոլոր գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և […]
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հաջորդ դատական նիկստը նշանակվեց սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 16։30-ին։
Ադրբեջանը «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունն արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու ամեն անգամ, երբ իշխանությունը ձեզ սկսի համոզել, որ մարդ ու փող չունի մի գյուղ պահելու համար, հիշեք մայիսին 6 մլն դոլար պարգևավճար ստացած բերետավորներին»։
Հիմնադրամի լուծարման դատական գործի տեղեկությունների համաձայն՝ շենքի կադաստրային արժեքը 273,5 մլն դրամ է։ Շենքի ընդհանուր մակերեսը մոտ 1200 քառակուսի մետր է, իսկ հողամասինը՝ 476:
Օգոստոսի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, իրար են բախվել «Ֆրիգիտլիներ» կցորդիչով բեռնատարը և «Օպել» մակնիշի մեքենան:
Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 9-ին հայտարարել է շտապ վարժանքներ անցկացնելու մասին, որոնց նպատակը կդառնա Թայվան կղզու շրջափակումն ու պաշտպանությունը: Այդ մասին հաղորդում է South China Morning Post-ը (SCMP):
Անկարայում տեղի ունեցող Դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ իբրև կանխավճար նշված սպառողական կոոպերատիվների հաշվեհամարին են փոխանցել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք խարդախությամբ հափշտակվել են կոոպերատիվների ղեկավարների կողմից:
Սերգեյ Շաքարյանցի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Իրանական կողմն ստացել է առաջին տվյալներն իր «Խայամ» արբանյակից, որն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից ռուսական տանող հրթիռի միջոցով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է հեռաչափության տվյալներին, որոնք ստացվել են Իրանի տիեզերական գործակալության վերգետնյա կայանների կողմից: Օգոստոսի 9-ին ավելի վաղ «Ռոսկոսմոսը» հայտնել է, որ Երկրի հեռավորական զոնդման իրանական […]
Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը հանձնվելու է Ադրբեջանին, Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն օրերս այցելել էր Բերձոր և բնակիչներին տեղեկացրել այդ մասին։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առաջիկա չորս տարիների ընթացքում։ Հայաստանի վերաբերյալ16 էջանոց բաժինը թվագրված է 2022 թվականի մայիսի 4-ով։ Փաստաթուղթը վերնագրված է «Ինտեգրված երկրի ռազմավարություն»:
Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա։
Հայտերի քննարկումն արգելափակել էր Թուրքիան, սակայն ավելի ուշ Անկարան հանել է առարկությունը: