Օգոստոսի 8-ին 34-ամյա տղամարդը Ավանեսովի անցուղում հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր Ազգային վստահության խորհրդի անդամների իր կազմած ցուցակը, որը, ըստ նրա, պետք է հիմք դառնա՝ ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։
Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում 5։0 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային»։ Մրցակցի հարկի տակ անհաջող խաղից հետո երևանյան թիմը կընդունի սերբական ակումբին «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ 21։00-ին։
Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալները ոչ պակաս շոկային են։ Մենք քրեակատարողական ծառայությանը հետևյալ հարցադրումներն էինք ուղարկել։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում։ Հայկական ոչ մի ապագա իշխանություն չի կարողանա կամ շատ մեծ դժվարություն կունենա՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու Ադրբեջանի դեմ Բերձորի, Նեքին Սուսի ու Աղավնոյի էթնիկ զտման համար։
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ երկու նախագահները չեն խոսել 2011թ-ից ի վեր:
Առաջին անգամ Հորդանան գետի արևմտյան ափում բնակվող պաղեստինցիները կկարողանան մեկնել արտերկիր Իսրայելի Ռամոն օդանավակայանից: Այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ նախաձեռնել են համախմբել անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նման պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որոնց անգործության, դավաճանության պատճառով զոհվեցին տղաները։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։
«Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երևան քաղաք», «Եվ սերը ասաց» և այլ գրքերի հեղինակ է։
Այսօր Հանրապետության հրապարակում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ վաղը՝ օգոստոսի 10-ին, Հանրապետության հրապարակում հրավիրում է մամուլի ասուլիս, որի ժամանակ կխոսի, ինչպես նա ասաց՝ հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու նոր պրոցեսի մեկնարկի մասին։
Հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024թ․ առաջնության հիմնական փուլում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև՝
Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։
Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերության, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12-ին կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Պարզվում է՝ տարիներ շարունակ դիտակի վրա նաև տեսահոլովակներ են նկարահանվել:
Մեկ շաբաթվա ընթացքում (02.08-09.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից 8 հիվանդ է մահացել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ Քիչ առաջ տեղեկացա, որ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Այնուհետեւ պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:
Րաֆֆու 31, 33, 35 շենքերի բնակիչներն ահազանգում են՝ համատիրության նախագահը տարածքներ է, որ գրավում է, իսկ իրենք էլ չգիտեն՝ ինչպես պայքարեն սրա դեմ:
Հունաստանում թափ է հավաքում ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ, եվրապատգամավոր Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման սկանդալը, որի կիզակետում երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է: Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան: Ինչպես գրում է greekcitytimes.com-ը, Անդրուլակիսն ասել է, որ Predator (Գիշատիչ») լրտեսական […]
Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները
Շիրակի պետական համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը բաց նամակ է հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին բուհ-ում կառուցվածքային փոփոխությունների անվան ներքո առանձին ֆակուլտետների, ամբիոնների ու բաժինների փակման առիթով։ Ներկայացնում ենք ստորև:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով:
Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները, որոնք պլանավորված էին հուլիսի 11-ին Վարշավայում, Լոնդոնի կողմից չեղյալ են հայտարարվել վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտնաթողությունից հետո: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը:
Արման Թաթոյանը՝ հարսանիքի քավոր