«Եթե Բերձորի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչեն այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում է նշված, այն ավելի անվտանգ կլինի». Մովսես Հակոբյան

Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը հանձնվելու է Ադրբեջանին, Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն օրերս այցելել էր Բերձոր և բնակիչներին տեղեկացրել այդ մասին։

Ըստ նախարարի, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները մտնելու են Բերձոր, իսկ ռուս խաղաղապահները դուրս են գալիս։

Բերձորի ճանապարհը փոխարինվելու է նոր այլընտրանքային ճանապարհով։

168.amի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը խոսելով այլընտրանքային ճանապարհի անվտանգությունից, նկատեց.

Կարդացեք նաև

«Եթե Բերձորի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչեն այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում է նշված, ապա այն ավելի անվտանգ կլինի, քան այն ճանապարհը, որն այժմ կա։

Ադրբեջանական կողմն իր ճանապարհն արդեն կառուցել, ավարտել է, մնացել է հայկական կողմն իր ճանապարհը կառուցի։ Դեռ ճանապարհի մի հատվածն է կառուցված, այն բաղկացած է երկու մասից։ Մի կտորն ադրբեջանական կողմը սարքել է, մնում է հայկական կողմը սարքի, իսկ մյուս կտորը ևս Հայաստանը պետք է սարքի»։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ իրեն ԱԱԾ-ն  հարցաքննության է հրավիրել՝ ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով, Մովսես Հակոբյանը հերքեց.

«Ի՞նչ հարցով պետք է հարցաքննության հրավիրեին, ինքս որևէ բանից տեղյակ չեմ, որևէ ծանուցում չեմ ստացել՝ հարցաքննության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031