Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ․ aravot.am

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը aravot.am–ի հետ զրույցում հաստատել է Բերձորի բնակիչների տեղեկությունները, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում։ Սակայն, լուրերը, թե նա տներն է ցույց տվել ադրբեջանցիներին՝ հերքել է․

«Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»,- ասել է Նարեկ Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս