«Հիշեք մայիսին 6 մլն դոլար պարգևավճար ստացած բերետավորներին». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու ամեն անգամ, երբ իշխանությունը ձեզ սկսի համոզել, որ մարդ ու փող չունի մի գյուղ պահելու համար, հիշեք մայիսին 6 մլն դոլար պարգևավճար ստացած բերետավորներին»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից այս տարվա մայիսի 20-ին հաղորդագություն էին տարածել, մասնավորապես, նշելով. « Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազար դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազար. դրամ ցուցանիշի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031