«ՀՀ–ի հետ առանձին-առանձին մեր իրականացրած կարգավորման գործընթացներն առաջ ենք տանում և ամեն փուլում խորհրդակցում իրար հետ»․ Չավուշօղլու

Անկարայում տեղի ունեցող Դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Չավուշօղլուի՝ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը» նպաստել է թյուրքական աշխարհի երկրների մերձեցմանը և մեծացրել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:

Խոսելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացի մասին, Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«Հայաստանի հետ առանձին-առանձին մեր իրականացրած կարգավորման գործընթացներն առաջ ենք տանում համակարգված կերպով և ամեն փուլում տեղեկացնում ենք միմյանց ու խորհրդակցում իրար հետ: Տեղն եկած ժամանակ որոշումներ ենք կայացնում, թե ինչ քայլեր պետք է կատարենք կարևոր հարցերում:

Հայաստանին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ հատկապես խուսափի սադրանքներից: Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են: Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար: Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի, պետք է կոնկրետ քայլեր կատարենք և պայմանագրերը կյանքի կոչենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031