
Կենսածին նյութերը` Սևանա լիճ թափվող գետերում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են եղել նշված բոլոր գետերը:
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն: