«Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում»․ պաշտպան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Իրականում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում։

Ես վստահ եմ, որ Տիգրանը մի որոշ ժամանակ անց կլինի ազատության մեջ։

Վստահ եմ նաև, որ Տիգրանի և այլ հայրենասեր տղերքի քաղաքական հետապնդումների ճարտարապետները, «պրարաբները» և հասարակ բանվորները մի որոշ ժամանակ անց կնստեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031