Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի՝ իր հետ չլուսանկարվելու որոշումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ռուսական կողմի ներկայության պատճառով G20-ի նախարարների ընդհանուր լուսանկարին չմասնակցելու որոշումը, ասել է, որ ինքը Բլինքենին չի հրավիրել իր հետ լուսանկարվելու, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

G20-ի արտգործնախարարների հանդիպումն այս անգամ տեղի է ունենում Բալի կղզում հուլիսի 7-ից 8-ը։ Միջոցառման շրջանակում արևմտյան պետությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչները ակտիվորեն փորձում են «անտեսել» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ներկայությունը։ Նմանատիպ իրավիճակը կապված է Արևմուտքի՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության դատապարտման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031