Ս.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի անունով բաց նամակ են հղել ՀՀ Ազգային ժողովին, որում խնդրել են արդար դատաքննություն ապահովել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործով:
Տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28 տարեկանը:
Գագիկ Ծառուկյանն իր նախագիծը կիրականացնի. Փաշինյանը դեմ չէ:
ՀՀ-ում պետական բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի տարիքային բաշխվածությունն ըստ ԿԳՄՍ նախարարության՝ իմ հարցմանը 2022թ․ փետրվարին տրված պատասխանի, ունի հետևյալ տեսքը․
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 1 – 2-ն Ալժիրի մայրաքաղաքում, պետք է համախմբի արաբների շարքերը նրանց վրա արտաքին ճնշմանը հակազդեու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 6-ին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ կայացած հանդիպմանը:
Ինչո՞ւ են թաքցնում կենսաթոշակների սպասվող բարձրացման չափը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, ՀՀ կառավարության կայքին զուգահեռ, տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Սակայն ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։
Փախստակների «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» միավորումը հուլիսի 6-ին կրկին ԿԺԴՀ-ի տարածք է արձակել ղեղորայքով եւ պաշտպանական դիմակներով օդապարիկներ՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում՛ Այդ մասին ասված է հուլիսի 7-ին խմբի տարածած մամուլի տեղեկագրում:
Ընտրություններին ընդառաջ Կառավարությունը 4.1 միլիարդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը, որը կայացել էր հուլիսի 1-ին Վիեննայում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հենց նոր խոսեցի Ներքին-խնձորեսկցիների հետ՝ մի բաժակ սուրճ էին խմում, որ գնան Գորիս՝ դատվելու։
Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում:
Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 7-ին, ժամը 02։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Իրանի Young Journalists Club եւ Tasnim գործակալությունները հայտնել են լրտեսության կասկածանքով Հանրապետությունում օտարերկրյա դիվանագետների ձերբակալման մասին:
Նրանցից 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, վերջիններս ձերբակալվել են:
Այսօր հանդիպել եմ Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ` քննարկելու Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Մանասյանն ահազանգում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացից անհետացել է կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը։ Նա հրապարակել է նաև լուսանկարներ՝ թե ինչպես էր այն մինչև գողությունը և գողությունից հետո։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ […]
Գերմանացիների մեծ մասը չի հավատում Ուկրաինայի լիակատար հաղթանակին, այդ թվում՝ արդեն կորցրած շրջանների վերադարձին, գրում է N-TV-ն՝ մեջբերելով Forsa ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման տվյալները: