Կապիկի ծաղկի 5949 դեպք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանայն բյուրոն եւ Եվրոպայի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնը (ECDC) հուլիսի 7-ին հաղորդել են, որ հուլիսի 5-ի դրությամբ տարածաշրջանի 33 երկրներում եւ շրջաններում ընդհանուր առմամբ պաշտոնապես հաստատվել է կապկի ծաղկի 5949 դեպք: Մինչ այդ կազմակերպությունները Եվրոպայի համաճարակային հսկողության համակարգի (TESSy) միջոցով հայտարարել էին 5266 դեպքի մասին 28 երկրներում եւ տարածաշրջաններում:
TESSy-ում արձնագրված 5266 դեպքերից լաբորատոր կերպով հաստատվել է 5 265-ը: Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է արական սեռի (99,6 տոկոս) 31-ից մինչեւ 40 տարեկան անձանց մոտ (42 տոկոս):
Որպես կանոն, հիվանդությունն արտհայտվել է մաշկի ցանով (հիվանդացածների 96,1 տոկոսի մոտ) եւ այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, հոգնածությունը, մկանային ցավը, փսխումը, փորլուծը, դողը, կոկորդի ցավը եւ գլխացավը: Մահվան դեպքերի մասին տեղեկատվությունը բացակայում է: 15 դեպքերում հիվանդացածները եղել են առողջապահության ոլորտի աշխատողներ: Շարունակվում են հետազոտությունները պրոֆեսիոնալ գործունեության հետ հիվանդության կապի առկայության վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: