Բաժիններ՝

Գագարինում հնչած կրակոցների դեպքը բացահայտվել է

Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։

Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի 27 և 34 բնակիչներ:

Նախնական տվյալներով՝ կրակոցներից առաջ Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչը շարունակվել էր Գագարինի բենզալցակայանի մոտ։

Այդ ընթացքում նրանք հրազեններից կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հայտնաբերվել է նաև նրա «Range Rover» մակնիշի ավտոմեքենան՝ կրակոցների հետքերով։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս