Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Որքան հաջողի Թուրքիան Միջին Ասիայում, այնքան Հարավային Կովկասի վերջին չնվաճված կտորը՝ Հայաստանը իր ազդեցության գոտում ներառելը մի քանի անգամ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնալու Անկարայի և իր դաշնակիցների համար։
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:
Հունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։
Երևանում հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ին հայտնեց, որ հունիսի 6-ին ժամը 13:25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է […]
Հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
Ես չգիտեմ՝ այսքանից հետո Դուք ո՞նց եք ապրում, ամոթ Ձեզ. ԱԺ պատգամավորները՝ Անահիտ Ավանեսյանին։
«Կարտոֆիլի գինը հասավ 1կգ-ն 1490 դրամ, ճիշտ էր ասում էլի՝ ապագա կա, ուղղակի էդ ապագան պայծառ ա մենակ իրանց փոքր խմբի համար, իսկ իրան ընտրածների 90 տոկոսի համար էդ ապագան սովամահ լինելու ապագան ա: Վայելե՛ք»:
Երեւանում, հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Մայիսի 13-ին Դուբլինում կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Եվրոպայի իրավաբանական համայնքների ու փաստաբանների խորհրդի (CCBE) անդամ:
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո, որին հրավիրված չէր ոչ մի ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր, իսկ միջոցառումը լուսաբանում էին ընտրյալ լրատվամիջոցներ, ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը բանակցությունների միջոցով բխում է ողջ միջազգային հանրության շահերից։
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։
Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ է այցելել Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընրություններից շուրջ կես տարի անց իրավիճակը հանդարտվել է։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն անջատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկման երկու տեսախցիկներ իր միջուկային օբյեկտներից մեկում:
Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Մայիսի 4-ին ձերբակալված, իսկ մայիսի 5-ից կալանավորված հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։
Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հունիսի 9-ին փորձարկվելու է Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի (Արգիշտիի 1) էլեկտրաշչակը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։
Հունիսի 6-ին հրապարակվեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի ներկայացրած «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ 2018 թ. հայտնի իրադարձություններից հետո տպագրված «Հայոց պատմության» դասագրքերի բովանդակությունը խեղաթյուրված է: Նկատենք՝ դասագրքերը տպագրվել են 2019 թ.-ին, երբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր իմքայլական Արայիկ Հարությունյանը:
Վերջին ժամանակներում մեր իրականության մեջ հաստատուն կերպով իր տեղն է գտել այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին Շտապ բուժօգնության բժիշկների վրա հարձակումներն են:
Հունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։
Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դուպուն հայտարարել է, որ Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ: