
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.80C (1966 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.50C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.00C