Իհարկե, ՔՊ-ի խոսքն արժեք չունի, և մինչև հունիսի 30-ի կեսօր ես չեմ բացառի ցանկացած անակնկալ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան հասկացա՝ քպ-ականները որոշել են (կամ թերևս արևմտյան կառույցները պարտադրել են) այնուհանդերձ չհետաձգել նոր քրօրի ու նոր քրդատօրի կիրառման ժամկետը, ուստի հուլիսի 1-ից կունենանք «նոր քրեական իրավիճակ»։
Իհարկե, քպ-ի խոսքն արժեք չունի, և մինչև հունիսի 30-ի կեսօր ես չեմ բացառի ցանկացած «անակնկալ»։
Սակայն պետք է պատրաստ լինել «ակնկալ» տարբերակին ևս, ուստի որոշել եմ հունիսի 14-ից սկսած՝ «լայվի» ձևաչափով կարդալ դասախոսությունների շարք նոր քրդատ օրենսգրքի մասին՝
առնվազն հետևյալ թեմաներով՝
1) բռասլետներ ու տնային կալանք. խափանման միջոցների նոր մոդելը
2) ապացուցում. նոր հնարավորություններ
3) քրքործեր էլ չեն հարուցվելու. ինչ է լինելու փոխարենը
4) քննիչ-դատախազ. նոր «ստատուս քվո»։
5) դատաքննություն. «երդվյալներով» դատի մոդել՝ առանց «երդվյալների»
Մուտքն ազատ է»։