Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքը մերժվեց
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ մեր բողոքը։
Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։
Մնացած մեկնաբանությունները՝ որոշման ամբողջական տեքստը ստանալուց ու դրան ծանոթանալուց հետո»։