Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայկ Նահապետյանը՝ Ապարանի կրակոցների, ընդդիմության անելիքների մասին. ՈւՂԻՂ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:
«Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում 15 բժիշկներից կազմված խումբը գրեթե ամեն օր բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը:
Չնայած Զարեհ Սինանյանի այցերը Սփյուռքի գաղթօջախներ ուղեկցվում են նրա դեմ բողոքի ակցիաներով և անախորժ միջադեպերով, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կարծես ակտիվ այցերի փուլում է. փորձում է Սփյուռքում ՀՀ իշխանությունների համար վստահելի շրջանակներ գտնել, քանի որ Սփյուռքի ավանդական կառույցները մերժում են և չեն ընդունում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Սինանյանի դեմ:
Ուկրաինայի իրադրությունը որոշակի փուլում կարող է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Բողոքի ակցիա` ՀՀ-ում գործող բիոլաբարատորիաների թեմայով:
Թուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ:
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 22-ին, ժամը 01։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում։
«Ես չեմ պատրաստվում ամեն մի մանր ձկան արած մեկնաբանությանն անդրադառնալ։ Ձեր կողմից նշված անձը մանր բանսարկու է, երիտասարդ քաղաքական մարմնավաճառ, հայտնի քաղաքական տրանսվեստիտի քաղաքական և ոչ միայն քաղաքական սանիկ է, և նմանատիպ մեկնաբանություններին պատասխանելը համարում եմ անիմաստ։ Միայն մի բան կարող եմ ավելացնել, իմ երեխաները, երբ վաղը հետաքրքրվեն իրենց հոր անցած ճանապարհով՝ միայն հպարտություն են զգալու, իսկ ձեր նշած անձի երեխաները վստահաբար հնարավորինս թաքցնելու են կամ փորձելու են խուսափել իրենց կենսաբանական հոր անուն-ազգանունից»։
Սահմանազատում և սահմանագծում, Ապարանում տեղի ունեցած դեպքեր. Արմինե Ադիբեկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են ՆԱՏՕ-ին կից ստեղծել իրենց պետության ներկայացուցչություն: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչներին։
Առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Փաքտիկա եւ Հոսթ հարավարեւելյան նահանգներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կարմիր Մահիկի հարավարեւմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին:
Միհրդատ Մադաթյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Ռիմա Եգանյանի ասուլիսը. ՈՒՂՒՂ։
Իռլանդիայում, ըստ վերջին տվյալների, սառեցվել են ռուսաստանցի մասնավոր անձանց եւ կազմակերպությունների 1,72 մլրդ եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին հաղորդել է The Irish Times թերթը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչն:
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, համագործակցելով ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, տոն նվիրեց Շառլ Ազնավուրի երաժշտության երկրպագուներին՝ «Ջազնավուր» համերգի շրջանակում հնչեցնելով շանսոնյեի լավագույն երգերը՝ ջազային մեկնաբանությամբ:
Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, շարժում է սկսում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 21-ին հեռախոսով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարակել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա հունիսի վերջին Մադրիդում: Այդ մասին հաղորդել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։
Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի հունիսի 22-ին:
Հունիսի 22-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կոտրել երկաթյա արգելապատնեշը և շրջվել ճահճացած ջրի մեջ:
Այսօր երեկոյան հանդիպեցի իմ սփյուռքահայ բարեկամի հետ։ Սեղանի շուրջ զրուցեցինք հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակի, սպասվող ապագայի մասին։ Համեմատություններ արեցինք մեր և այլ ժողովուրդների մտածողությունների միջև՝ հրեաներ, ֆիններ, ռուսներ, արաբներ և այլն։
Բաթումի միջազգային օդանավակայանն առաջին անգամ հայտնվել է ավիաընկերությունների եւ օդանավակայանների Skytrax համաշխարհային վարկանիշում: Այդ մասին հաղորդել է TAV Georgia-ն:
Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել:
Բարձր ռիսկի խմբի 12 տարին լրացած երեխաները պետք է առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստում անցնեն: Այդ մասին հաղորդվում է ՌԴ առողջապահության նախարարության կայքում: