Բաժիններ՝

Հարավային Կորեան մտադիր է ՆԱՏՕ-ին կից ներկայացուցչություն ստեղծել Բրյուսելում. Yonhap

Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են ՆԱՏՕ-ին կից ստեղծել իրենց պետության ներկայացուցչություն: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչներին։

Գործակալության տվյաներով՝ ՆԱՏՕ-ին կից ներկայացուցչությունը կգլխավորի Բելգիայում Հարավային Կորեայի դեսպանը, որը նաեւ հանդես է գալիս որպես Սեուլի ներկայացուցիչ ԵՄ-ում: Բացի դրանից, նախագահի դիվանատանը նշել են, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի հարթակներում հնարավոր է ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացում:

Վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ առայժմ բարդ է ասել, թե կկայանա արդյոք Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի երկկողմ գագաթնաժողով: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա հունիսի 28-ից մինչեւ 30-ն Իսպանիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը պետք է ժամանեն ավելի քան 40 միջազգային ղեկավարներ. բացի ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների 30 ղեկավարներից, սպասվում է Ավստրալիայի, Ավստրիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ղեկավարների ներկայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս