Բաժիններ՝

Բացահայտվել է Տերյան փողոցում կատարված բնակարանային գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել:

Ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. օտարերկրացի տանտիրուհին, պարզելով եղելությունը, 1-02 էր զանգել: Գողությունը ժամը 15.20-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում էր եղել:

Հաղորդումից երկու ամիս անց ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժիների քրեական հետախույզների համագործակցության արդյունքում պարզվեց բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը. 44 տարեկան էր, մշտական բնակության վայր չուներ։ Հունիսի 17-ին էլ պարզվեց նրա գտնվելու վայրը: Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք և ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930