Հունիսի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ Այնթապում ընկել է:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրողների 43.5%-ը և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Պատրաստել մթերքները: Բանջարեղենը մաքրել և լվանալ: Սոխը և պղպեղը կտրատել, գազարը քերել, բրինձը լվանալ:
Վերջին չորս շաբաթների ընթացքում ռուսաստանցիների 40 տոկոսը նկատել է շաքարի գների զգալի աճ:
Շոգին թունդ թեյ խմելու հետևանքով կարող են զարգանալ թրոմբներ, ինսուլտ, կամ սրտի կաթված։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։
Հանգիստ մեր միկրո կյանքն ենք ապրում, երբ մեր ներկան ու ապագան ինքներս չենք որոշում: Այս համատարած ապուշախտը նյարդերս շատ են գրգռում ու պիտի պարբերաբար հիշեցնեմ սրա մասին, որ քաղաքական և երկրի կռավարման դաշտը մտքով տկարների հավաքատեղի է: Հոգնել եմ ստրուկների մեջ ապրելուց:
Ռուսական կայսերական և Կարմիր բանակներին նվիրված աճուրդ կանցկացվի։ Վաճառքի ներկայացված հավաքածուներում առանձնահատուկ տեղ են գրավում ոսկյա զարդերը՝ սպասուհու պատվո երկու կրծքազարդերը, արծաթյա և թանկարժեք քարերով զարդերը։ Դրանցից մեկը պատկանել է պալատական ազնվազարմ օրիորդ Վարվառա Նելիդովային, որը հայտնի է եղել որպես Նիկոլայ I-ի գաղտնի սիրուհին։
Երեկ, երբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի հետ համատեղ ասուլիսով հանդես եկավ, որի ժամանակ սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, Արամ Օրբելյանը հույս հայտնեց, որ թեպետ Վարդազարյանի լիազորությունների դադարեցման հարցով ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, բայց միգուցե, հաշվի առնելով, որ վարույթի ընթացքում թույլ են տրվել խախտումներ, վարույթի քննությունը կվերսկսվի: