
Վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 22-ին, ժամը 01։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում։
Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը, երեսպատումը (մոտ 7 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։16-ին, մարվել՝ 02։42-ին։