
Աֆղանստանում առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով

Առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի Փաքտիկա եւ Հոսթ հարավարեւելյան նահանգներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կարմիր Մահիկի հարավարեւմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին:
«Նախնական տեղեկատվության համաձայն , Փաքտիկայի Գիյանի շրջանում զոհվել է 100 մարդ, իսկ Հոսթի նահանգի Սփերայի շրջանի Դուբայ աֆղանական գյուղում շիրիմից դուրս է ընկել 20 մարմին: Մեր խմբերը ժամանել են Գիյանի շրջան»,-հայտնել է Նասերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: