Այսօր վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորներն ակցիայի հարյուրավոր մասնակիցներին կրկին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը նոր գլխավոր մարզիչ ունի. ընտրանին կգլխավորի գրոսմայստեր Արման Փաշիկյանը:
Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն լսի՜, այ համահայկական ՊԱՐՏՎԱԾ ԱՄՈԹ: Հասկանալի է, որ ոստիկանությունը սկսել է զեկուցել, որ իրավիճակը յուրաքանչյուր պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչն էլ քեզ մեծ անհանգստություն է պատճառում:
Ռուս զինվորական լրագրող Սեմյոն Պեգովը, հղում անելով իր ուկրաինական աղբյուրներին, հայտնում է, որ «գորշ գայլեր» ծայրահեղական պանթյուրքիստական խմբավորման երեք հազար զինյալներ Ուկրաինա են տեղափոխվել Լեհաստանի տարածքով: Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններին թուրք ծայրահեղ աջ ազգայնականների մասնակցությունը հաստատվում է նաև ռադիոյով։
Մայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։
Ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակված են «Ազովստալ» կտոմբինատի տարածքում, շարունակում են գերի հանձնվել, մայիսի 18-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մինչ պարոն Գալեյանին (44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։– Գ. Ս.) այս հոգեվիճակին հասցնելը և ենթադրյալ, օդից կախված փոքր դրվագներից կախվելով՝ մարդուն ազատությունից զրկելը, նա՝ որպես որդեկորույս հայր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, արդարացի պահանջ ուներ: Նրա և իր բախտակիցների կողմից մի քանի տասնյակ հաղորդումներ են ներկայացվել հանցագործության մասին: Մի քանի տասնյակ դրվագներով արդեն պետք է լինեին հարուցված քրեական գործեր, որոնք չկան, մինչդեռ հարյուրավոր հիմքեր կան»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձերբակալությանը:
«Հայրենիք» կուսակցությունը դիմում է նաև միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ այդ թվում ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հստակ գնահատականներ:
Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:
«Մայիսի 18-ին Երևանի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոց փակած ցուցարարներից մեկը, ում վրաերթի էին ենթարկել՝ 2-3 ժամ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից»,- 168.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո ներկայիս կապիտուլիանտները կորցված շուրջ 450 հեկտար հողը (շրջանառվում էր 800, բայց դա սխալ թիվ է) դարձրին քաղաքական կապիտալ ու պիտակավորեցին որպես պարտություն։ Դրա հաշվին էլ 2018թ. զավթեցին իշխանությունը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 524 միլիոն 669 հազար 233: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 281 հազար 249 մարդու:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության մայիսի 18-ի նիստում ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:
ՆԱՏՕ-ն հանձնառու է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության ապահովման խնդրին, որոնք մայիսի 18-ին դաշինքին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել, ինչպես նաեւ պատրաստ է ադապտացնել իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:
Մեր կյանքի նպատակը ոչ մանդատն է, ոչ էլ’ պաշտոնը։
ԱՄՆ դեսպանը մանրամասնորեն անդրադարձել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վերջին 30 տարվա ընդհանուր դինամիկային, դրանց հեռանկարներին եւ կարևոր տեղեկություններ է հաղորդել երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացման մասին:
Անհասկանալի է նաև, թե ինչ երկրի փորձ է ներդրվում Հայաստանում, ինչու հաշվի չի առնվում, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների, այդ թվում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմում ևս գործում են քննչական մարմիններ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Ժողովրդավարական երկրների համար կիրառելի չափորոշիչն այն է, որ հավաքը պետք է ցրվի միայն, երբ ոստիկանությունը բոլոր ողջամիտ միջոցները ձեռնարկել է պաշտպանելու հավաքի անցկացման բնականոն ընթացքը, այդ թվում՝ օրինակ, բռնության սպառնալիքով հանդես եկող առանձին իրավախախտներին հանդարտեցնելու միջոցով։
Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար: Սա պատմական ճշմարտություն է:
Վաղ առավոտից ընդդիմությունը սկսել էր անհնազանդության ակցիաները՝ պարբերաբար փակելով մայրաքաղաքի մի քանի ճանապարհահատվածներ: Ոստիկանության վերջին տվյալներով՝ ժամը 14-ի դրությամբ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։
ԱԺ պատգամավորներ Արթուր Վանեցյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արթուր վանեցյանը։
Այսօր արդեն 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան, ունենք մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միջնորդություն ենք ներկայացրել՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար.Արթուր Վանեցյան:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Այս պահին Հայաստանում 226 հոդվածով («Ազգային թշնամանք հարուցելը») քրեական հետապնդում է իրականացվում երկու անձի՝ Արմեն Գրիգորյանի և Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
Այս ամենի ֆոնին մենք փոխարենը ճիշտ գնահատենք, թե ինչպես է փոթորկվում տարածաշրջանն ու աշխարհը, ինչպես են բոլորը փորձում ուժով հարց լուծել, ստեղծում ենք մեզ համար կեղծ «խաղաղասիրության» դիսկուրս ու փորձում հավատալ դրան, քանի որ դա հեշտ է: Իսկ իրականությունն այլ է, չկա ու չի կարող լինել միակողմանի խաղաղություն, ավելին՝ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությունը մեզ թելադրում է հնարավորինս արագ ու հմուտ կերպով վերականգնել մեր մարտունակությունն ու հզորացնել զինված ուժերի կարողությունները: Մնացածը՝ ինքնախաբեություն է և կարող է շատ աղետալի հետևանքներ ունենալ մեր պետության համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճի մեծ հավանականությունը»:
Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։