Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պատրաստ է ադապտացնել ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հանձնառու է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության ապահովման խնդրին, որոնք մայիսի 18-ին դաշինքին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել, ինչպես նաեւ պատրաստ է ադապտացնել իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանների կողմից հայտերը ներկայացնելու արարողությանը:

Մայիսի 18-ին այս երկրների դեսպանները հանդիսավոր մթնոլորտում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ստոլտենբերգին են փոխանցել անդամակցության հայտերը: «Վերջին օրերին մենք դաշնակից երկրներից հայտարարություններ ենք լսել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությանը հանձնառու լինելու մասին: ՆԱՏՕ-ն արդեն աչալրջորեն է վերաբերվում Բալթիկ ծովի տարածաշրջանին, բայց ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների ուժերը կշարունակեն անհրաժեշտության դեպքում ադապտացվել նաեւ հետագայում: Մենք պետք է լինենք միասին»,-ասել էէ Ստոլտենբերգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս