«ԱՄՆ դեսպանին ասեք՝ հողերս 2018-ին ձեր բերած «ժողովրդավարության» գլխին». Երվանդ Վարոսյան

Այսօր վաղ առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորներն ակցիայի հարյուրավոր մասնակիցներին կրկին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութով է կիսվել, որտեղ տեսանելի է, թե ինչպես է կարմիր բերետավորը խեղդելով փորձում բերման ենթարկել քաղաքացուն։ Մի քանի կարմիր բերետավոր բռնել են քաղաքացուն, իսկ նրանցից մեկը մատներով սեղմում է վերջինիս պարանոցը՝ խեղդելու աստիճան սեղմելով։

Տեսանյութին կից փաստաբանը գրել է. «ԱՄՆ դեսպանին ասեք հողերս 2018-ին ձեր բերած «ժողովրդավարության» գլխին»։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է, որ բերման ենթարկվածը սիրիահայ Գևորգն է։

«Սրանք առանձնահատուկ թշնամանք ունեն միջին արևելեքի հայերի հանդեպ, այսօր ինձ 5-6 հայվան նույն բանն էին ասում, դրսից եկաց եք հայրենիք ե՞ք փրկում։ Ու հայհոյանքներ։

Երկար խոսալուց հետո, ինձ ասում են դե Ղարաբաղցիք Ղարաբաղցի-Հայաստանցի տարբերություն են դնում։ Յա իրո՞ք, 5 րոպե առաջ Հայաստանցի-սփյուրքահայ տարբերություն էր դնում հայվանը»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել էր ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանը։

Հիշեցնենք, որ կարմիր բերետավորների գործադրած ուժի հետևանքով տարբեր օրերին բերման ենթարկված քաղաքացիներն ունեցել են տարբեր վնասվածքներ, ընդհուպ՝ մինչև ձեռքի կոտրվածք ու աչքի վնասվածք։

Նշենք, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ հայտարարել է․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և  մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս