Փաշինյանն անկանոն շարժումներ է անում ու ծափահարում ինքն իրեն. ծափերին միանում են ՔՊ-ականները

«Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և ինքը դրա մասին խոստովանել է 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ, կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար, և Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին»,- Արմեն Ռուստամյանի ներկայացրած վարչապետի հրաժարականի հանրային պահանջին այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն այլևս չցանկացավ լսել Փաշինյանի մեկնաբանությունները և դուրս եկավ ԱԺ դահլիճից:

Իշխանական պատգամավորները սկսեցին հիացած ծափահարել Փաշինյանին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց՝ նիստերի դահլիճում կարգը վերականգնելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս