Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսի Ռեզնիկովի, ինչպես նաև Ուզբեկստանի ՊՆ նախարար Բահոդըր Քուրբանովի հետ:
Օդի ջերմաստիճանն 9-11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։
ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են ամրացնել իրենց դիրքերը։ Թեև գյուղի կենտրոնից այդ ամենը պարզ տեսանելի չէ, բայց գյուղի վերևի հատվածից ակնհայտ երևում է։ Թշնամին մեծացրել է նաև շարժն այդ դիրքերում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը։
Ազգային կինոակադեմիայում ամփոփվել են «Անահիտ» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների քվեարկության արդյունքները:
Ապրիլի 6-ին, ժամը 16.50-ին, Երևանի Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անատական պատժամիջոցնեցի հինգերորդ փաթեթն Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության պատճառով: Ապրիլի 8-ին այդ մասին հայտնել է Եվրամիության խորհուրդը։
Ապրիլի 5-ին, ժամը 09.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել էր կանգառում կանգնած «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսին. «Օպելի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մեղադրական դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:
Սեղանին Արցախի ճակատագիրն է. Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման համար: Արիլի 8-ին այդ մասին Սլովակիայի նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել է Facebook-ի իր էջում:
Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում դրանից ապրել հոգու փառավորվում, ալևս խաղաղ հավաքի ուղիղ նշաններ են: Երբ կան հրապարակված տեսագրություններ, թե ինչպես է կազմակերպվում զենքի և զինված անձանց տեղաշարժը Երևան քաղաքում, «պարզվում է»` դա բացարձակապես չի նշանակում, որ այդ անձինք խաղաղ չեն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքից բխող հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ աշխատանքային քննարկում: Մասնակցում էին ոլորտի մասնագետները։
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:
«GALLUP International Association»-ի հետազոտության արդյունքներով՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների 20.4 %-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 8.3%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 3.7 %-ը՝ «Պատիվ Ունեմ» դաշինքի, և 1.7 %-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին տեղեկացրեց՝ մյուս կուսակցությունները կամ դաշինքները չեն հաղթահարել 1 %-ի շեմը:
Հայաստանում «GALLUP International Association»-ի ապրիլյան հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 57.2 %-ը չի կարծում, թե ՀՀ ներկա իշխանություններն ունակ են ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Հայաստանում հարցվածների 68 % դեմ է Թուրքիայի հետ առանց նախապայմաններ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. սա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի վերջին՝ ապրիլյան հարցման արդյունքներն են: Հատկանշական է, որ այս 68 տոկոսի 59.3 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել այս օրակարգին:
«Ըստ Ձեզ՝ ո՞վ է մեղավոր Արցախում ստեղծված լարված իրավիճակի համար»՝ սա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հերթական հետազոտության հարցադրումներից է:
Միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգը գտնվում է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Վեստֆալյան, Վիեննական, Վերսալ-Վաշինգտոնյան և Յալթա-Պոտսդամյան համակարգերի շրջանակներում մշակված նախկին հիմնարար սկզբունքներն ու կարմիր գծերն այլևս չեն գործում։ Աշխարհը փոխվել է, և նոր աշխարհակարգում արևի տակ տեղ ունենալու համար պայքարը գնալով ձեռք է բերում ավելի դաժան ու անկանխատեսելի բնույթ։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ռուս-ուկրաինական հակամարտություն. Հայացք Հայաստանից» խորագրով հետազոտության արդյունքները, նաև մի քանի հարցումներ՝ ներքաղաքական օրակարգի վերաբերյալ:
Խրամորթի հարսները իրենց դիրքերը ամուր են պահում
«Մենք ինչպես կարող ենք հացի գին նայել, պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների թիվը Հայաստանում ինչքան շատ է։ Ալյուրի շուկան նայում ենք, բայց երբ ասում եք, որ հացը տարբեր խանութներում, տարբեր գներ է, բա այդպես էլ պետք է լիներ, հացը տարբեր խանութներում պետք է տարբեր գներով վաճառեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գևորգ Գեղամյանը՝ անդրադառնալով խանութներում հացի գնին։
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիպում է ունեցել Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Հոունաստանի ներկայացուցիչ Դիմիտրիս Պապադիմուլիսի հետ:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ երբ, օրինակ, շաքարի գինը բարձրանում է, հանձնաժողովը նայում է՝ շաքար ներմուծող և արտադրող ընկերություններն արդյո՞ք գնի բարձրացումը կատարում են համահունչ տնտեսական պայմաններում։