
«Արդյո՞ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի քաղաքացիներ
«Էդ որ դատավորն ա, որ իմ ասածը չպտի անի»-ի հաջորդ սերիայի գլխավոր դերում այս անգամ վճռաբեկն էր: Վճռաբեկն «արձագանքեց»՝ նիկոլը հո մեղավոր չի:
Շատ հետաքրքիր նախադեպ ունենք այլևս, որը հենց նիկոլի քանդած Հայաստանի դրսևորումն է:
Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում դրանից ապրել հոգու փառավորվում, ալևս խաղաղ հավաքի ուղիղ նշաններ են:
Երբ կան հրապարակված տեսագրություններ, թե ինչպես է կազմակերպվում զենքի և զինված անձանց տեղաշարժը Երևան քաղաքում, «պարզվում է»` դա բացարձակապես չի նշանակում, որ այդ անձինք խաղաղ չեն:
Այսուհետ` խաղաղ ցուցարար, բայց դավաճան նիկոլ:
Որպես լրացուցիչ ծառայություն կարող եմ առաջարկել վճռաբեկ դատարանին նիկոլին նախօրոք անմեղ ճանաչել բոլոր այն հոդվածներով, որոնց դատապարտումը գալու է իշխանազավթման ավարտից հետո:
Հ.Գ. Արդյո՞ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա»: