Բաժիններ՝

«Այդպես էլ պետք է լիներ՝ հացը տարբեր խանութներում պետք է տարբեր գներով վաճառեն». Գեղամ Գևորգյան

«Մենք ինչպես կարող ենք հացի գին նայել, պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների թիվը Հայաստանում ինչքան շատ է։ Ալյուրի շուկան նայում ենք, բայց երբ ասում եք, որ հացը տարբեր խանութներում, տարբեր գներ է, բա այդպես էլ պետք է լիներ, հացը տարբեր խանութներում պետք է տարբեր գներով վաճառեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գևորգ Գեղամյանը՝ անդրադառնալով խանութներում հացի գնին։

Ըստ նրա՝ Հայաստանը դասվում է  այն երկրների շարքին, որտեղ պարենի ծայրահեղ խնդիր չկա։

«Նույն ցորենի խնդրով եթե նայենք, ապա կտեսնենք, որ ամբողջ աշխարհը նույն պրոբլեմի մեջ է։

Ես չեմ կարող կանխատեսում անել, որովհետև այդ կանխատեսումը կախված է համաշխարհային շուկայից։ Մենք, իհարկե, ռիսկերը գնահատում ենք, կառավարությունը վերջերս ձեռք բերեց քվոտաներ ԵԱՏՄ-ից, այսինքն՝ առանց մաքսային տոկոսադրույքների նվազեցման, որը կբերի գների պահպանման կամ բալանսավորման։ Հիմա ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման, ինչը ևս կբերի ավելի նվազ գների։ Իհարկե, կառավարությունը դրա շուրջ աշխատում է։ Մենք հետևում ենք համաշխարհային շուկայում տեղի ունեցող պրոցեսներին, փորձում ենք հնարավորինս ազդել»,- հավելեց Գեղամ Գևորգյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ լաստանավով բեռնափոխադրման արժեքն է սուբսիդավորվում, քանի որ բազմաթիվ բեռնափոխադրողներ բեռներ չեն տեղափոխելու, ինչն էլ բերելու է գների բարձրացման։

«Սա լուրջ խնդիր է, 3-4 եռամսյակում այս խնդիրը գնալով, կարծում են, ավելի է սրվելու, իսկ մենք արդեն քայլեր ենք ձեռնարկում»,- շեշտեց ՏՄՊՊՀ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս