
67-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 5-ին, ժամը 09.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել էր կանգառում կանգնած «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսին. «Օպելի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 7-ին, ժամը 17.15-ին, «Օպելի» վարորդը՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է: