
ԵՄ-ն հաստատեց տնեսական և անհատական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անատական պատժամիջոցնեցի հինգերորդ փաթեթն Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության պատճառով: Ապրիլի 8-ին այդ մասին հայտնել է Եվրամիության խորհուրդը։
«Խորհուրդն այսօր որոշում ընդունեց սահմանել Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգեորդ փաթեթը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն արգելել է ռուսաստանյան նավերի մուտքն իր նավահանգիստներ եւ համաձայնեցրել է ռուսական ածխի մատակարարումների բռնարգելքը, որն ուժի մեջ կմտնի ամռան վերջին, իր տարածքով փոխադրումները ՌԴ-ի եւ Բելառուսի ավտոտրանսպորտային գործարկուներին՝ բացառելով բժշկական եւ պարենային ապրանքները, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, ավիավառելիքի ներկրումը եւ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ծովամթերքի, ալկոհոլի ներմուծումը:
Նաեւ լիովին արգելված են գործարքավարությունները եւ սառեցրել է «Ռուսաստանի չորս հանգուցային բանկերի» ակտիվները, անուններն առայժս հրապարակված չեն:
Բացի դրանից, ԵՄ-ն ընդլայնել է բանկատոմսերի եւ արժեթղթերի վաճառքի արգելքը Ռուսաստանի եւ Բելառուսի իրավական անձանց, դրանում ներառելով «պաշտոնյաների, գործարարների եւ նրանց ընտանիքները». անունները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: