«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար:
Հասարակածային Գվինեայից Մալթա ուղևորվող առևտրային նավը Թունիսի Գաբես քաղաքի մերձակայքում խորտակվել է: Անձնակազմի յոթ անդամներին հաջողվել է տարհանել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ պաշտոնյաներ առաջիկա շաբաթ կայցելեն Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ՊՆ-ին նվիրաբերել իր Prinoth, T4SRP մակնիշի ձյուն հարթեցնող թրթուրավոր մեքենան։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 502 միլիոն 892 հազար 204: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Նա հստակեցրել է, որ հիվանդության պատճառների մասին հարցին կօգնի պատասխանել համաճարակաբանական հետազոտությունը, որը պետք է հաստատի վարակվածների միջեւ կապերը, հիվանդության առաջացման ռիսկի ընդհանուր գործոնները:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ծախսերի խնայողության և այլ խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով չի նախատեսում այս տարի զորահանդես անցկացնել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան, որը նշվում է մայիսի 7-ին և Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին։
Ռուսաստանցի ֆիզիկական կամ իրավական անձանց ունեցվածքի որոնման հետաքննության ընթացքում, որը ձեռնարկվել է Իսպանիայի նոտարիատի գլխավոր խորհրդի կողմից, հայտնաբերվել են չորս զբոսանավ, նավերի մեկ կայանատեղ եւ 29 անշարժ գույք: Այդ մասին հաղորդել է իսպանական El Paվs թերթը:
Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել է 2016 թվականից: Այդ մասին հաղորդել է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:
Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչեւ 125,5 միլիոն: Աապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ավոկադոն և տանձը լցնել թասի մեջ, ավելացնել լայմի հյութը: Ավելացնել նաև տապակած ընկույզը:
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսն ապրիլի 20-ից մինչեւ 26-ը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 110,7 դոլար՝ մեկ շաբաթ առաջվա 101,4 դոլարի դիմաց, ասված է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
Զարմանալի է, բայց կաթոլիկ եկեղեցու գլուխ կարող է դառնալ ոչ միայն կարդինալը կամ հոգևորականը, այլ նաև յուրաքանչյուր մկրտված տղամարդ: Իհարկե, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1378 թվականին:
2022 թվականի հունվար – մարտին Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 71,3 միլին դոլար, ինչը 11 տոկոսով քիչ է 2021 թվականի նույն ցուցանիշից: Այդ մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի՝ ապրիլի 15-ին հրապարակված տվյալները։
Ակտիվությունը բնակարանային շուկայում այս տարի, թվում է, թե վերականգնվել է։ Կադաստրի կոմիտեն գործարքների բարձր աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։
Գորիսի բնակիչ, 47-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
«Ես ապշում եմ, իշխանություններն իրոք ապրում են զուգահեռ իրականության մեջ: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է հայ մարդը, որը գիտակից և սրտացավ է հայրենիքի հանդեպ, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդի թեկուզ 680 հազարին, այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ունենա հայրենիքի հանդեպ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է
ԳԹԿ-ից 168.am-ին հայտնեցին, որ հիմնական փուլը, որն ընդգրկում է ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը, վերաբերում է հանրակրթական դպրոցների այս տարվա, նախորդ տարիների, նաև՝ քոլեջների և ուսումնարանների շրջանավարտներին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի շուրջ սեղմվող օղակի մասին, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունը պայմանավորեց Նիկոլ Փաշինյանի վարած հակաարցախյան և հակահայկական քաղաքականության դրսևորմամբ, ինչը, ի թիվս այլ խնդիրների, նաև միջազգային հարթակներում է հայկական շահը պաշտպանելու հարցում հետագայում առաջացնելու խնդիրներ։
Երբ Հայաստանը ու Արցախը գոյաբանական խնդիրների առջև են, ի՞նչ կուտակային կենսաթոշակ։ Տարեկան ֆիքսված, ցածր տոկոսով վերցրեք ծախսեք բանակը զինելու վրա, հետո կլինի՝ կտաք։