«Կենսաթոշակային հիմնադրամի կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերում, այլև կորուստ եմ ունենում». Համբարձում Համբարձումյան
Համբարձում Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն քանի ամիս է՝ կենսաթոշակային հիմնադրամի կուտակած գումարներ ոչ միայն եկամուտ չեն բերում, այլև ամիսը 30-50 հազար կորուստ եմ ունենում։ Այսինքն՝ Հայաստանից փողը գնում ա ու ինչ-որ արժեթղթեր դառնալով՝ արժեզրկվում։ Էս էլ կենսաթոշակայանի խերը։
Կենտրոնական բանկը վերահսկո՞ւմ է էս կազմակերպություններին։
Եթե սենց են աշխատելու, պետությունը ինչի՞ չի էս գումարները վերցնում, կապիտալ ծախսերի համար ծախսում, բանակը սպառազինում։ Երբ Հայաստանը ու Արցախը գոյաբանական խնդիրների առջև են, ի՞նչ կուտակային կենսաթոշակ։ Տարեկան ֆիքսված, ցածր տոկոսով վերցրեք ծախսեք բանակը զինելու վրա, հետո կլինի՝ կտաք»։