
Հավի պատրաստման արտասովոր տարբերակ, որը կդառնա սիրելի ամբողջ ընտանիքի կողմից

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Ավոկադո – 1 հատ
3. Տանձ – 1 հատ
4. Ձու – 1 հատ
5. Լայմ – 0.5 հատ
6. Բուսայուղ – 2 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Քունջութ
9. Բրազիլական ընկույզ
Պատրաստման եղանակը
1. Ավոկադոն կիսել, կորիզը հանել, շերտատել:
2. Տանձը մաքրել և նույնպես շերտատել:
3. Ավոկադոն և տանձը լցնել թասի մեջ, ավելացնել լայմի հյութը: Ավելացնել նաև տապակած ընկույզը:
4. Հավի կրծքամիսը տրորել աղով և պղպեղով, հետո բուսայուղով: Թավալել քունջութի մեջ:
5. Հավը բուսայուղով լավ տապակել երկու կողմից, մատուցել ավոկադոյի և տանձի աղցանի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը