Բոլոր իրական ընդդիմադիր, ազգային ուժերը դուրս են գալու փողոց՝ յուրաքանչյուրը իր ձևով, իր մեթոդներով․Իշխան Սաղաթելյան

«Ինչ-որ հիմա անում է Արթուր Վանեցյանը՝ ճիշտ է անում, լավ է անում և սա է ճիշտ ընթացքը։ Առաջիկա պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային, և բոլոր իրական ընդդիմադիր, ազգային ուժերը դուրս են գալու փողոց՝ յուրաքանչյուրնիր ձևով, իր մեթոդներով»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․

«Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը՝ մտավորականներ, ուսուցիչներ, ուսանողներ, յուրովի ամեն մեկը ձևակերպելու է իր բողոքի ակցիան։ Մենք ունենք ծրագիր՝ սկզբից մինչև վերջ, առաջիկայում հայտարարություն կանենք և կանցնենք գործի ու հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի և վստահեցնում եմ ձեզ՝ այս իշխանությունը երկար կյանք չունի և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Այստեղ մարդիկ չեն հավաքվել որէ մեկին իշխանության բերելու համար և որևէ մեկի շուրջ։

Այս մարդիկ դուրս են եկել փողոց՝ հանուն Արցախի, Հայաստանի, հանուն երեխաների, ծնողների, քույրերի և եղբայրների»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս