Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին հայտնում ե հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորվել է։

Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և երկուսը՝ հարավային ուղղություններով:

Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու մաքրել ականներից ու չպայթած զինամթերքից: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում»,- ասված է տեղեկագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930