Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացրել են հրթիռային արձակումների տեղեկատվության փոխանակման վարժանքներ

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը Ճապոնական ծովում անցկացրել են համատեղ վարժանքներ, որոնց ընթացքում իրականացրել են բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկատվության վարժական փոխանակում: Այդ մասին հաղոդվում է Ճապոնիայի ծովային Ինքնապաշտպանության ուժերի՝ ապրիլի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում:

Վարժանքներին մասնակցել են ճապոնական «Կոնգո» էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երկու նավ: Բացի դրանից կողմերը մշակել են մի շարք մարտավարական խնդիրներ՝ նպատակաուղղված փոխգործակցության բարելավմանը:

Այս շաբաթ Ճապոնական ծովում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի վարժանքներին մասնակցել է նաեւ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը: Բացի դանից, գործի են դրվել ճապոնական F-2 ռմբակոծիչ-կործանիչներ: Ինչպես նշել է Կիոդո գործակալությունը, զորավարժություններն անցկացվել են ԿԺԴՀ-ի կողմից հաճախացած հրթիռային արձակումների ֆոնի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930