«Մեր ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության». Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում:

Փոթորկի արդյունքում այդ ականները պոկվել են խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։

Թուրքիայի պաշտպանության հայտնել է, որ ոչնչացվել է Բոսֆորի սևծովյան ափին հայտնաբերված երկու ական։

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Աքարն ասել է. «Մեր ականորսիչ նավերը և ծովային պարեկություն իրականացնող բոլոր օդանավերը բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Հայտնաբերված ականներն անհապաղ ոչնչացվում են անվտանգ եղանակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031